03 02 2022

Սա ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը. Բորիս Բախշիյան



Ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ սկսած քննիչի, դատախազի, նաև դատավորի աշխատանքում, մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով, դրանք են՝ օրենքի և խղճի առաջ իմ պատասխանատվությունը։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Եվ դատարաում քննվում է դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

«Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես ուղիղ միջամտություն է իմ՝  որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,- նշեց Բորիս Բախշիյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ