27 01 2022

Դատարանը չպետք է Վարդենիսի ավագանու ՔՊ անդամների դիմումը վարույթ ընդուներ. Վարազդատ Հարությունյան



Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների՝ ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի ընտրության արդյունքները վիճարկող հայցադիմումը վարույթ ընդունելն իսկ կոնկրետ հետևանքներ է ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Նշենք, որ ՀՀ վարչական դատարանում քննվում է Ահարոն Խաչատրյանին Վարդենիս համայնքի ղեկավար ընտրելու արդյունքն անվավեր ճանաչելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բողոքը։ «Մեր պնդմամբ՝ իրավաբանական հետևանքն այն է, որ վարչական ակտի գործողությունը չի կասեցվում, ուրեմն ինչ-որ մարդկանց կարծիքով էլ կասեցվում է, դրա համար կնիքն ու բանալիները չեն տալիս։ Իրենց թվում է, որ այս դատական գործը հաղթելու են և էլ իմաստ չկա կնիքն ու բանալիները տալու»,-ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ