Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողներին ուղեկցեց Սիսիան քաղաքի այն հատվածը, որը ներկայացված է ԱԱԾ տեսանյութում:
Նշենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, որն ըստ ԱԱԾ-ի պահվել է նախկինում Մինասյանների ընտանիքին պատկանող Կանթեղ ռեստորանի հարակից տարածքում: Միհրան Պողոսյանը ցույց տվեց, որ տարածքը չի հսկվում, անգամ պատնեշներ տեղադրված չեն, հետևաբար յուրաքանչյուր անձ առանց խոչըդոտ կարող է ներս մտնել:
«Հիմա ես կարող եմ վարկած առաջ քաշել, որ ոմն Պողոս Պողոսյան եկել է և տարիների ընթացքում զենք կուտակել այստեղ, այստեղ բացարձակ իրավական տրամաբանություն չունենք: Մենք կասկածներ ունենք, որ այդ զենքը դիտավորյալ է բերվել դրվել այստեղ, որ հետո կապեն Աշոտ Մինասյանի հետ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը