Մենք դատական նիստի ժամանակ փորձում էինա հասկանալ, թե մեղադրվող անձանցից յուրաքանչյուրը ինչպես կարող է խոչընդոտել գործի քննությանը, եթե նախաքննության փուլն արդեն ավարտվել է: Այս մասին դատականի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Ես գտնում եմ, որ օրինակ Արտակ Դավթյանի դեպքում շատ ճիշտ են արել, որ կալանքը չեն կիրառել, բայց դա պետք է տարածվի նաև մյուսների նկատմամբ: Նրանք պետք է ազատության մեջ լինեն, թեկուզ գրավ կիրառվի, պատճաշ վարքագիծը ապահովվի և քննություն տարվի և պարզեն՝ անձինք մեղավոր են, թե չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը