10 01 2022

Արդյո՞ք իր քայլով Փաշինյանը չի արդարացնում 2008 թվականի իշխանությունների քայլերը․ հարց՝ Ալումյանին



Այս օրերին ակտիվ քննարկվում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Ռոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից և Սեյրան Օհանյանից, քանի որ Մարտի 1-ի գործով քրգործ է հարուցվում, իսկ Ղազախստանում նմանատիպ իրադարձության համար Փաշինյանը Ղազախստան զորք է ուղարկում։ Արդյոք իր քայլով Փշաինյանը չի արդարացնում 2008 թվականի իշխանությունների քայլերը։ Այս մասին Yerevan.Today-ը հարց ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին։

«Նիկոլ  Փաշինյանը ըստ էության մշտապես պնդել է, որ զորք չի կարող օգտագործվել ներքին զինված խռովությունները ճնշելու համար բայց նույն պարոն Փաշինյանն իր գործողություններով ասում է, որ կարելի է Ղազախստանում ՀՀ-ի զորքերը օգտագործել ներքին զինված խռովությունները ճնշելու համար։ Այսինքն, Հայաստանի զորքերը ըստ Նիկոլ Փաշինյանի չեն կարող   օգտագործվել ՀՀ-ի ներսում  զինված խռովությունները ճնշելու համար բայց կարող են օգտագործվել Ղազախստանում զինված խռովությունները ճնշելու համար։ Եվ երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայատարում է, որ Հայաստանում կարելի է կազմակերպել զինված խռովությունները, ինչն իր կողմից արվեց 2008-ի Մարտի 1-ին, բայց Ղազախստանում չի կարելի, դե հիմա եկեք տրամաբանությունը հասկացեք, միայն իրավաբանական․․․»,- պատասխանեց Ալումյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ