06 12 2021

Այս քրեական գործերը ժամանակի ընթացքում տարածվելու են նաև հասարակ քաղաքացիների վրա․ Բենիկ Գալստյան



Ժամանակի ընթցքում այդ գործերը քաղաքական ծիրից անցնում են հասարակ քաղաքացիների վրա։ Որոշ ժամանակ հետո մենք ունենալու ենք այնպիսի իրավիճակ, որ օրինակի համար անկախ քաղաքական իշխանությունների կամքից, քննիչը կամ դատախազն իր քմահաճույքից դրդված կատարելու է որոշակի գործողություններ, որոնք ազդելու են հասարակ քաղաքացիների վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Եթե մարդիկ կան, որ կարծում են՝ Արմեն Չարչյանը, Աշոտ Մինասյանը, Առուշ Առուշանյանը կամ Սայաթ Շիրինյանն ընդդիմադիր հայացքներ ունեն, դրա պատճառով հետապնդվում են, դա մեզ չի վերաբերում, չարաչար սխալվում են»։

Ինչ վերաբերում է հենց Սայաթ Շիրինյանի գործին, փաստաբանն ասաց․ «Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, ունենք շատ աբսուրդային հանգամանք, երբ անձի վրա առկա է միայն մեկ անձի ցուցմունք, որը հանդիսանում է ոստիկանության աշխատակից»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ