06 12 2021

Աշոտ Մինասյանն իր ազատությունը զիջելուն պատրաստ է, բայց ոչ հայրենիքը զիջելուն․ Միհրան Պողոսյան



Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«2020 թվականի նոյմեբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը մնալով ազատության մեջ կթաքնվի, կխոչընդոտի քննությանը և հնարավոր է կատարի նոր արարք։ Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, բայց մեկ տարի հետո վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ քննիչը ճիշտ է՝ Աշոտ Մինասյանը լինելով ազատության մեջ կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր արարք։ Այս տիպի աբսուրդի իրավաբանության իմ պրակտիկայում ես չեմ հանդիպել, որովհետև ժամանակն արդեն ապացուցել էր, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել»։

Ավելին՝ տեսանյութով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ