04 12 2021

Վերանայվել է գործող պրակտիկան. Արմեն Գևորգյանի պաշտպանի հայտարարությունը

Վերանայվել է գործող պրակտիկան. Արմեն Գևորգյանի պաշտպանի հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստացել եմ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի՝ 12․11․2021թ-ին թիվ 3/2-11874 գրությունը, որտեղ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ից ստացված դիմում առաջարկության հիման վրա / որը ՄԻՊ-ը ձևավորել է Արմեն Գևորգյանի գործով/, 2019 թվականի հոկտեմբեր ամսից հետո, վերանայվել է գործող պրակտիկան և ՍԷԿՏ համակարգից տվյալները այսուհետ հեռացվում են նաև այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմիններն առանց մեղադրյալի կամ կասկածյալի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կայացնելու /պարզապես թույլատրելով վերջիններիս ժամանակավորապես հատել ՀՀ սահմանը/ դրա վերաբերյալ գրավոր պահանջ են ներկայացրել հիշյալ համակարգ մուտքագրված անձանց տվյալները հեռացնելու վերաբերյալ։

Մինչ այդ, ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից համապատասխան սահմանափակումը չէր վերացնում հղում կատարելով ՀՀ կառավարության 884-Ն որոշման վրա, ըստ որի ՀՀ ոստիկանությունը ՍԷԿՏ համակարգից հանում է (դադարեցնում է) մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից սահմանված հսկողությունը, եթե ՀՀ ոստիկանությանը տրամադրվում է այդ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը ՎԵՐԱՑՆԵԼՈՒ մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը կամ նույն մարմնի գրությունը, որտեղ նշված կլինի այդպիսի որոշման կայացման մասին: Շնորհավորում եմ հարգելի գործընկերներ»- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ