03 12 2021

HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները

HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները

Ուշագրավ է, որ բարձր վարկանիշ ունեցող դատավորներից երեքի դեմ վերջին շրջանում ԲԴԽ-ում կարգապահահական վարույթներ են հարուցվել

HelpCourt-ը հրապարակել է այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անուններն ու ցուցանիշները՝

  1. Ալեքսանդր Ազարյան - (+88)
    2. Վազգեն Ռշտունի - (+88)
    3. Դավիթ Բալայան - (+86)
    4. Արման Հովհաննիսյան (+82)
    5. Զարուհի Նախշքարյան (+78)։

Սույն թվականի հուլիսի 1-ին մեկնարել է «HelpCourt 2021» դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։

Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:

Նշվում է, որ տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը:

Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/  կայք, տեղեկանալ, թե որ դատավորին, որ փաստաբանը, ինչպես և երբ է գնահատել:

Ուշագրավ է, որ բարձր վարկանիշ ունեցող դատավորներից երեքի դեմ վերջին շրջանում ԲԴԽ-ում կարգապահահական վարույթներ են հարուցվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ