03 12 2021

Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Անարդար, քաղաքական ու խայտառակ ձևով. Վարդևանյան

Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Անարդար, քաղաքական ու խայտառակ ձևով. Վարդևանյան

10 օր առաջ քաղաքացիների ընդունելության ժամանակ մի կին, ով անթաքույց համակրանք ուներ գործող իշխանության նկատմամբ, հիացած պատմում էր մի արդար դատավորի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ դատավորը քննել էր կնոջ տարածքային վեճը, ընդ որում քաղաքացուն ներկայացրել է հանրային պաշտպանը։ Դատավորը գործը քննելու համար նույնիսկ գնացել էր հենց այդ վիճարկվող տարածքը տեսնելու։ Այդ դատավորը Զարուհի Նախշքարյանն էր։

10 օրից ԲԴԽ-ն քննելու է Զարուհի Նախշքարյանի կարգապահական վարույթը։ Ընդ որում Արդարադատության նախարարությունը հարուցել էր մի քանի վարույթ։ Ցավոք սրտի, ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Անարդար, քաղաքական, բացահայտ ու խայտառակ ձևով: Ու ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։

10 օր առաջ այդ կինը չգիտեր, որ ընդամենը 10 օրից սկսվելու է դատական համակարգի ոչնչացման եզրափակիչ ակտերից մեկը։ Դատական համակարգը պահպանող ու պաշտպանող ու կառույցը դարձել է այդ համակարգի դահիճը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ