ՍԴ-ն քննում էր Առողջապահության նախարարի այդ հրամանի սահմանադրականության հարցը։ Համապատասխան դիմումը ՍԴ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
Սահմանադրական դատարանը բավարարեց դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը, որով կառավարությունից պահանջվում է դատարանին ներկայացնել պարտադիր պատվաստման կամ թեստավորման ԱՆ-ի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։
Նշենք, որ «Ինձ առավելապես հետաքրքրող տեղեկատվությունն այս սուբյեկտների մեջ է»,-ասաց Հրայր Թովմասյանը։
ՍԴ-ն բավարարեց նաև դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը, որով պահանջվում է ՍԴ-ին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ թեստավորման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանին վերաբերող ամբողջական տեղեկություններ։
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ.-ի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց՝ հիմքեր առաջացան դատաքննությունը հետաձգելու համար, և հաջորդ նիստը նշանակավեց դեկտեմբերի 16-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը