Սահմանադրական դատաարնում քննվում է ԱՆ-ի որոշումը՝ սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկել է առողջապահության նախարարի հրամանը, որը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, խմբակցությունն արձանագրել է, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Իր ելույթի սկզբում «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ նա և իր հարազատները պատվաստվել են, և դա արել են ոչ թե պարտադրված այլ գիտակցված որոշմամբ։
Վարդևանյանը հիշեցրեց դեռևս կորոնավիրուսի տարածվելու սկզբնական շրջանում՝ 2020 թվականի փետրվարին, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից։
««Այս վիրուսն այնքան սարասափելի չէ, որքան այդ մասին խոսում են. Նիկոլ Փաշինյան», «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի. Նիկոլ Փաշինյան», «քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան»։ Հենց նույն Արսեն Թորոսյանը ճամփորդությունից վերադառնում է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնում է՝ այնտեղից, որտեղից վերադարձել է, մեծ թվով վարակակիրներ կան, եւ ինքը բոլորին վարակելու է, լրագրողներին դիմելով ասում էր՝ այ դուք, լրագրող, որ դիմակ եք դրել, դա ձեզ փրկելո՞ւ է։ Այս մակարդակի անլրջացնող հայտարարություններ արվել են ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը