Ընդդիմադիր մի խումբ գործիչներ հրավիրվել էին ՀՔԾ:
ՀՅԴ նեկայացուցիչ Գեղամ Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով: Մանուկյանը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք չի տվել: Բաբայանը ևս ասաց, որ ցուցմունք չի տվել:
Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրել են ժամը 16.00-ին՝ նպատակ ունենալով խոչընդոտելու հանրահավաքին նրանց մասնակցությունը.
«Իմ տեղեկություններով՝ կանչել են բոլոր նրանց, ովքեր առաջին օրերին ձերբակալվել են»:
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն էլ հայտնեց, որ իրեն ևս մեղադրանք են առաջադրել՝ օրենքի խախտումով զանգվածային միոջցառումներ անցկացնելու համար:
Նա նկատեց, որ մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով մեղադրանք առաջադրում.
«Ակնհայտ է՝ սա քաղաքական հետապնդում է, իրավական բաղադրիչ չկա: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն արդեն կիրառված էր»:
Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովին, որը ևս չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Նշենք, որ այսօր 17 կուսակցությունների խորհուրդը հրավիրել է Ազատության հրապարակում հանարահավաք՝ ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանի հրաժրականի պահանջով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը