Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը` որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանի խոսքով` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող փորձագետները փաստաթղթային ուսումնասիրություն են անելու, ոչ թե փորձաքննություններ են իրականացնելու։ Այսինքն` բժիշկներն ուսումնասիրելու են Չարչյանի անցած ստուգումների հիման վրա տրամադրված փաստաթղթերը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով նոյեմբերի 1-ին Ավան և Նոր Նորք նստավայրում հրատապ նիստ էր հրավիրվել։ Նիստի ընթացքում գնահատվեց Արմեն Չարչյանի առողջական վիճակն ու հաստատվեց ուսումնասիրող հանձնաժողովի կազմը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը