26 10 2021

Դատարանի որոշումից մեկ ամիս անց Արմեն Չարչյանի մասով նույնիսկ հանձնաժողով չի ստեղծվել. Էրիկ Ալեքսանյան

Դատարանի որոշումից մեկ ամիս անց Արմեն Չարչյանի մասով նույնիսկ հանձնաժողով չի ստեղծվել. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 22-ը։ Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ  դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլեւ նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ իրավասու փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում։ Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:

Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձեւով պատասխանել Դատարանի գրությանը եւ  կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում պ-ն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ