Եթե մենք ուզում ենք մի շարք խնդիրներ լուծել այդ թվում սահմանազատման և ահմանագծման հետ, այդ հարցերը պետք է լուծվեն միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի Արցախի Հանրապետության կարգավիճակը, եթե ոչ՝ որևէ հարց կապված հակամարտության հետ չի կարող լուծվել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը։
Կան իրավական ակտեր այդ թվում միջազգային, որոնք մենք ընդունում ենք որպես իրողություն ու անցնում ենք առաջ, այդպես ճիշտ չէ, պետք է խնդիր բարձրացվի քննարկվլու համար, որ նոյեմբերի 9-ի հրամանագիրը իրավական ուժ չունի։ Մենք պետք է դիմենք բոլոր այն միջազգային կառույցներին, պետություններին, որոնք շահագրգռված են և ակտիվ մասնակցություն ունեն պարզաբանում տալու համար, որ խախտվել է մեր սահմանադրությունը՝ 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն,- ասաց Դանիելյանը։
Սահմանադրագետի խոսքով, տարածքային աբողջականության սպառնալիքի տակ որևէ պայմանգիր ստորագրելը իննքնին անվավեր պայմանագիր է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը