ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի բողոքը, գրում է 1lurer.am-ը։
Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:
Նա անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը