«Վիրավորելու համար անձին չպետք է կալանավորել, սա եվրոպական հանրային կարգ է , սա եվրոպական մտածելակերպ է ,և այս իմաստով ՍԴ-ն միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու , որովհետև մենք Եվրոպայի առջև ունենք միջազգային պարտավորություններ»,-այս մասին նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Խոսելով հակասահմանադրական մեկ այլ դրույթի մասին, բանախոսը նշեց․
«Հաջորդ դրույթը, որը նույնպես հակասում է եվրոպական կարգին, պաշտոնատար անձանց համար տարբերակված պաշտպանական միջոց սահմանելն , այսինքն ավելի բարձր , ավելի խիստ պատիժ սահմանելը քան՝ սովորական քաղաքացիների համար, սա նույնպես եվրոպական կարգին հակասում է , ուստի ՍԴ-ն նույնպես պարտավոր է հակասահմանադրական ճանաչել»,-նշեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով ։
Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, խորհրդարանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատգամավորներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը