ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «ՔՊ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Այս մասին տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամը։
Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 6֊ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Սահակյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը