ՀՀ ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը՝ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ որոշման սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի կայքը։
ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին մասի՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի 2021թ օգոստոսի 2-ին ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության։
Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ գրավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը