03 09 2021

Պարոն Չարչյանը դեռ այն առողջական վիճակում չէր, որ նրան տեղափոխեին ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան

Պարոն Չարչյանը դեռ այն առողջական վիճակում չէր, որ նրան տեղափոխեին ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան

Հիվանդանոցի տնօրինությունը նման դիրքորոշում ունի, որ պարոն Չարչյանի առողջական վիճակը կազդուրվել է և կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, թեպետ մենք պնդում ենք, որ այս պայմաններում Արմեն Չարչյանը չի կարող տեղափոխվել ՔԿՀ ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Պարոն Չարչյանը դեռ այն առողջական վիճակում չէ, որ նրան տեղափոխեն ՔԿՀ,  նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔԿՀ-ն չունի այն ռեսուրսները անհրաժեշտության դեպքում այդ բժշկական օգնությունները  ցուցաբերելու պարոն Չարչյանին, բայց այնուամնայնիվ տնօրինությունը այդ դիրքորոշումն ունի  և եթե հետագայում պարոն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի վատթարանա, ամբողջ պատասխանատվությունը  կրելու է ՔԿՀ-ն»,- ասաց փաստաբանը։

Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարակը ամենօրյա ռեժիմով հետաքրքվել է, թե ինչու քաղաքացիական հիվանդանոցից Արմեն Չարչյանը չի տեղափոխվում ՔԿՀ․ «Կարծում եմ՝ սա որոշակի զդեցություն է թողել քաղացիական հիվանդանոցի վրա։ Այդ իսկ պատճառով նման դիրքորուշում ունի։ Թեպետ հիվանդանոցի բուժօգնությունը եղել է բարձր մակարդակի, բայց մենք այն կարծիքին ենք, որ պարոն Չարչյանն այս պայմաններում  չպետք է տեղափոխվեր ՔԿՀ»։

Փաստաբանը նաև հայտնեց, որ գրավով Արմեն Չարչյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ