03 09 2021

Այս երեխեքը հո ռեմբոներ չեն․ անձրևի, քամու տակ ոնց են մարտական խնդիր կատարելու․ ինչի՞ համար է մեղադրվում սպան



Հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ստացել է տարբեր հրամաններ, 2020-ի հոկտեմբերի 11-ին իրենց տեղակայել էին Վարանդայի ուղղությամբ ու տալիս էին մարտական առաջադրանքներ՝ թշնամուն խոցելու ուղղությամբ, այդ թվում՝ Հադրութում, որի ուղղությամբ էլ կրակել են։ Գևորգ Գևորգայնը գիտակցելով, որ մեղադրյալի կարգավիճակ ունի ներկայացրել  էր քննչական մարմին, որ պատմի թե իրականում ինչ է տեղի ունեցել, որվհետև շատ լավ հասկանում էր, որ իրեն անիմաստ թիրախավորում են, արդեն ասեկոսեներ կար և գիտեր, որ անհետ կորածների և զոհերի հարազատներին հրամցրել են, որ ամբողջի մեղավորը Գևորգ Գևորգյանն է։ Այս մասին ասուլիսում ասա Գևրոգ Գևորգյանի փստաբան Գոռ Գևորգյանը։

«Սպային տվել են նշանակետեր, որտեղ իրենք Դ 20 տիպի հրանոթով խոցում էին, ասում է՝ ժամանակակից տեխնիկան թույլ է  տալիս հասկանաս նաև կիլոմետրաժը, ու հասկացել է, որ խոցելի հեռավորությունը 4200 մետր է ու Դ 20 տիպի հրանոթը խոցում է մոտ  17 կմ 380 մետր, ու հարց է առաջացել, թե ինչո՞ւ այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա և այդ մտահգոությունը բարձրացրել է նաև իր հրամանատարությանը»։

Փաստաբանը պատմեց, որ սպային զորքին կոտորելու անտրամաբանակ հրաման են տվել ու հրամայել տեղափոխվել, սակայն սպան պատրաստակամ է եղել զոհվելու հանուն այն խնդրի, ինչ իր առջև դրված է եղել, ինչքան էլ այդ խնդիրը տրամաբանական չի եղել։

«Այն տարածքները, որտեղ տեղափոխել են, չեն ունեցել նախօրոք հրետանու համար հարմարեցված, անգամ  հրամանատարության կողմից ստացել է պարզաբնում, որ այնտեղ  ձեզ չի տրամադրվելու համապատասխան տեխնիկա,  որ փորի ձեր համար խրամատ կամ թաքստոց, պաշտպանյալս էլ ընդդիմացել է, որ այս երեխեքը հո ռեմբոներ չեն, տանելու եք անձրևի, քամու տակ ոնց են մարտական խնդիր կատարելու»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ