31 08 2021

Ինչու՞ Փաշինյանը չի հարցաքննվել պետական դավաճանության հիմքով հարուցված քրգործերից որևէ մեկով



Պետական դավաճանության հիմքով հարուցված քրեական գործերը շատ-շատ են, այդ թվում դասալքության մասով, իսկ թե դրանցից գոնե մեկով ինչու չի կանչվել Նիկոլ Փաշինյանը հարցաքննության՝ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը չի պարզաբանում և հրաժարվում է քրգործերի թիվ հրապարակել:

«Քանի անգամ է կանչվել հարցաքննության Մովսես Հակոբյանը, քանի անգամ կկանչվի, ով է կանչվել քննության ընթացքն ինչ փուլում է և այլն, հրապարակման ենթակա չէ, անհրաժեշտության դեպքում դատախազությունը պաշտոնական տեղեկատվությամբ հանդես կգա Պետությունը պարտավոր էր ու իրականում էլ շահագրգռված է պետական դավաճանության մեջ կասկածվողներին հայտնաբերելու համար և այնպես չէ, որ դատախազությունը իշխանությանն առնչվող գործերը դանդաղ է լուծում, ընդհակառակը՝ դանդաղ,  սխալ է ձեր պնդումը»,- դիմելով լրագրողին՝ ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Լրագրողի այն հարցապնդմանը, թե ինչպես է ստացվել, որ  ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի աղմկահարույց հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործով 8 ամիս անց  նույն Մովսես Հակոբյանը մեկ անգամ միայն հարցաքննվել, իսկ Փաշինյանին կարծես խուսափում են կանչել հարցաքնության այն դեպքում, երբ ինքն էր կապիտուլյացիոն ակտից հետո առաջինը գոռում դավաճանության մասին, գլխավոր դատախազի տեղակալը պնդեց որ մեր հարցերը սադրիչ են ու պետական դավաճանության մասով հարուցված քրգործերով իր ունեցած տեղեկատվությունն ամբողական չէ, ուստի չի կարող թիվ հրապարակել:

Գևորգ Բաղդասարյանը հորդորեց պետական գաղտնիք պարունակող քրգործերի մասով բավարար չափով հրապարակային չլինելու հանգամանքը հաշվի առնել և դատախազության անաչառությունը կասկածի տակ չդնել:

Իսկ երբ լրագրողը հիշատակեց   Գլխավոր դատախազ Արթուր Դաթյանի մոտեցումը, երբ նա կանխակալ վերաբերմունքով  կարծքի էր հայտնել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից նախկինների քրգործերին միջամտելու  սկանդալային բացահայտումների 

ժամանակ, Բաղդասարյանը վերդասին արդարացնելու համար խիստ ուշագրավ հայտարարություն արեց.  «Այդ հանգամանքը դարձել է քննարկման առարկա, գլխավոր դատախազի հայտարարությունը եղել է դրանից հետո նյութերի նախապատրաստման ընթացքում , երբ որ այդ հանգամանքը եղել է պարզված , ուստի գլխավոր դատախազը հավանաբար այդ փուլում անհրաժեշտ է համարել պատասխանել ձեր այդ հարցին և այն, ինչ անհրաժեշտ է համարել հրապարակել՝ հրապարակել է ճիշտ:

Այդ ինֆորմացիոն արտահոսքի վերաբերյալ հարցը ստացել է իրավական գնահատական և կարող է վիճարկվել օրենքով սահմանված կարգով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ