Ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է դատախազության ուրախությունը: Այս մասին հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությանն առ այն, որ Վճռաբեկ դատարանը հաստատել է «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։
«Այստեղ ուրիշ հարց պետք է քննարկենք, Վճռաբեկ դատարանն ասում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը եղել է սխալ, բայց կյանքը ցույց տվեց հակառակը, որ Վերաքննիչ դատարանը եղել է ճիշտ, Վճռաբեկը՝ սխալ, քանի որ մի տարի է անցել այդ որոշումից և որևէ քայլ, ապօրինի գործողություն պարոն Քոչարյանի կողմից չի կատարվել:
Եթե չեմ սխալվում դատարանի որոշմամբ նա հինգ անգամ մեկնել է ՌԴ և հետ է վերադարձել, նաև խոչըդոտելու տեսանկյունից որևէ ապօրինություն չի կատարել: Իրականում կյանքը ցույց տվեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը ճիշտ էր, երբ գտնում էր, որ գրավը կարող է թույլատրելի միջոց լինել, քանի որ պարոն Քոչարյանի մեկ տարվա վարքագիծը դա ապացուցում է:
Դատախազության ուրախությունը չեմ հասկանում, նրանց պետք է համարձակություն ունենան իրենց սխալը ընդունել, որ հակասահմանադրական նորմով մարդը մեկ տարուց ավել գտնվել է անազատության մեջ, բայց մի հատ էլ ասում են, տեսեք Վճռաբեկը մեր փաստարկները ընդունել է և իր որոշման մեջ արտացոլել, ախր դա չի հարցը, իրենք շատ լավ գիտակցում են, որ հակասահմանադրական նորմով շատ երկար ժամանակ գործ են հարուցել, կալանքի միջնորդություններ ներկայացրել, ախր դա ուրախանալու բան չէ:
Ունե՞նք փաստ, որ պարոն Քոչարյանը ինչ-որ ապօրինի բան է կատարել, իհարկե ոչ, Վճաբեկ դատարանն էլ իր հերթին ամաչի իր որոշման համար»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը