30 07 2021

Կացինդ սրելուց առաջ, գեթ մեկ անգամ քեզ ծառ զգա․ Մարտիրոսյանը՝ դատախազներին



Բավական է այսօր որևէ անձի նկատմամբ այս ընտրությունների հետ կապված վեցերորդ վարչությունից մի հատ գործ լինի, անմիջապես քրգործ են հարուցում, ինչո՞ւ դատախազությունը գործ չի հարուցում, երբ հայրենիքի ճակատագրի հետ է կապված և հինգ  հազար զինվորի։ Այս մասին դատարանում հայտարարեց փաստաբան Հակոբ Մարիտրոսյանը։

Նշենք, որ փաստաբաններ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը հայց են ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության: Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

Դիմելով դատախզներին, Մարիտրոսյանը հայտնի ասույթ հիշեց․ 

«Կացինդ սրելուց առաջ գեթ մեկ անգամ քեզ ծառ զգա։ Հարգելի դատարան, որոշում կայացրած սուբյեկտները, տա Աստված նրանց որև մեկի ընտանիքին որևէ բան չլինի, եթե ունենային զոհեր, այս ճակատագրի՞ն կարժանացնեին, կվերաբերվեի՞ն այսպես, երբ փաստ է ներկայացվում, բայց փաստի առթիվ անգամ գործ չեն հարուցում։ Հիշե՛ք հարգարժան դատախազներ, գալու է մի օր որ դուք ձեր խղճի առաջ եք պատասխան տալու։ Իրացրեք ձեր դատավարական լիազորությունները  և հարուցեք  քրգործ։ Ինչու եք այս զինվորների կյանքը այդքան էժան գնահատում, որ գործ չեք հարուցում։ Եթե խիզախություն ունենաք կարող եք ձեր կամքը դրսևորել և գոնե փաստի առթիվ քրգործ հարուցել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ