«Շուրջ 5000 զոհերի համար առ այսօր ՀՀ-ում մեկ պատասխանատու հայտնի չէ»,- նշեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ։
«Ո՞վ պետք է լինի պատասխանատու և ո՞ր մարմինն է, որ պետք է հայտնաբերի և հայ ժողովրդին ներկայացնի շուրջ 5000 զոհերի մեղավորին, որի հետևանքով շարունակ ունենում ենք նոր զոհեր»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է՝ Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը