«ՍԴ-ն մերժեց ԳՇ պետին, Պաշտպանության նախարարին հրավիրելու մեր միջնորդությունը և զինված ուժերին վերաբերող հարցադրումները տվեց ԿԸՀ-ին»,- նման միտք հնչեցրեց «Հաայստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցում։ Փաստաբանն այն զավեշտ է համարում ՝ նկատելով, որ ԿԸՀ-ն, իհրակե, չկարողացավ պատասխանել այդ հարցերին։
«ԿԸՀ-ից պահանջում էին իմանալ, թե ՀՀ տարածքում, ՀՀ ԶՈՒ-ում քանի զինապարտ կա, քանի պարտադիր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ կան, որի մասին ԿԸՀ-ն իհարկե չի կարող տեղեկություն ունենալ։ Այսպես է իրականցվել սահմանադրական «արդարադատությունը»,-նկատեց Արամ Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը