Սահմանադրական դատարանում շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
Դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտնեց, որ 1153 էջ նյութ ինքը չի ստացել։
«Ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրոքորոշումը ձևավորեմ ու կարողանամ բազմակողմանի որոշում կայացնելու վերաբերյալ իմ օբյեկտիվ որոշումն ունենալ, եթե ինձ հասու չեն նյութերը», - ասաց Պետրոսյանը։
Դատավոր Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե իրենց հետևում է ամբողջ երկիրը, գնահատականներ են տրվելու ու իրենք պետք է բոլոր ընթացակարգերը պահպանեն, որ ապագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի ու խոցելի չլինի։
Նա կրկին միջնորդեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այս գործով որպես վկա հրավիրել ու լսել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը