09 07 2021

Վահե Գրիգորյանը եղել է Փաշինյանի ներկայացուցիչը, նա չի կարող լինել անկողմնակալ. Արա Զոհրաբյան



Հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանում տեղի է ունենում հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը: «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ-ին դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասով:

«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել սույն գործի քննությանը հետևայլ պատճառաբանությամբ, ՍԴ մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի առաջին համաձայն ՍԴ դատավորի գործին մասնակցությունը անհնար է, եթե նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես կեող անձի, նրա ներկայկացուցչի կամ այլ մասնակիցների նկատմամբ: Մեր կարծիքով դատավարության մասնակից, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամաբ Վահե Գրիգորյանը ունի կանխակալ վերաբերմունք կապված այն հանգամանքի հետ, որ նա եղել է Նիկոլ Փաշինյանի վստահորդը, որը հանդիսանում է կուսակցության առանցքային դեմքը:

Կողմականակալ դատավորն անկախ չէ և ՀՀ սահմանադրության 99-րդ հոդվածի առաջին մասով  նա արդարադատություն իրականացնել չի կարող: Մենք գտնում ենք, որ առկա է Նիկոլ Փաշինյանի նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմնակալության վերաբերյալ օրինաչափ կասկած: Խնդրում ենք լուծել Վահե Գրիգորյանի սույն գործին մասնկցելու անհնարինության հարցը: Կից ներկայացրել ենք հրապարակումներ և այլ փաստաթղթեր»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ