ՍԴ-ին հասցեագրված մեր դիմումի հետ մեկտեղ նաև ներկայացվել է գրություն-միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Պատճառը պարզ է. Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ, կոնկրետ գործով հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի:
Դրանից բացի կարծում ենք, որ ինքն ունի կանխակալ վերաբերմունք որոշակիորեն: Կտեսնենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը