Պրոֆեսոր Չարչյանը երկուշաբթի օրը՝ երեկ, վիրահատական միջամտության է ենթարկվել՝ սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրության նպատակով: Եվ առողջական վիճակի զարգացումները հաջորդել են հունիսի 23-ի կալանավորման որոշմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ես իսկապես հույս ունեմ, որ ի վերջո, որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի, որովհետև ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը