Քաղաքական հետապնդումներն էլ այսքան պրիմիտիվ չպետք է լինեն: Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը: «Պարոն Չարչյանի հետ մենք մի վայրում էինք և պետք է հավաքի մասնակցեինք, զանգեցին ասացին, որ դուք չեք կարող մասնակցել, որովհետև հենց հիմա պետք է գաք, քանի որ կարող է փախուստի դիմեք»,-ասաց նա: Վարդևանյանի խոսքով՝ դատարանի որոշումը հաստատեց այն փաստը, որ սա քաղաքական հետապնդում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը