Այսօր՝ ժամը 22։00-ին ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի որոշումը, որով Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ դուրս կմնա ընտրական գործընթացներից և կզրկվի իշխանությունը վերարտադրելու շանսից կամ էլ կմնա և կշարունակի ընտրապայքարը առաջադրված ուժերի հետ:
Փաշինյանի կողմից հնչած բռնության կոչերի և սպառնալիքների հետևանքները կանխելու համար էր «Զարթոնք» կուսակցությունը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, դիմել դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցով: Արա Զոհրաբյանը վստահ է, որ այս օրերին ԿԸՀ-ի լուռ համաձայնությունը թույլ է տվել Փաշինյանին շարունակել նույն ոճով քարոզարշավը մարզերում, ինչը, նրա խոսքով, խիստ հավանական է՝ հանգեցնի հասարակական ընդվզումների ու քաղաքացիական պատերազմի:
Արա Զոհրաբյանը վստահ է, որ Փաշինյանը մուրճի տեսարանով քաղաքացիական պատերազմ է հրահրում:
Նշենք՝ Վարչական դատարանը, հինգ դատավորի կազմով, քննության է առել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը և ժամը 22։00-ին կհրապարակի որոշումը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը