«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։
Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից։
Իշխանությունները կարծեք թե որոշել են պատժել բոլոր իսկական դատավորներին՝ արդարատատության նախարարի ձեռամբ «պաչկայով» կարգապահական վարույթներ հարուցելով։ Այդ վարույթների թվում ամենազավեշտալիներից մեկը Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթն է՝ մի հարցազրույցում դատավոր Դանիբեկյանի վարույթում գտնվող մի գործով իբրև թե կարծիք հայտնելու համար։ Մինչդեռ դատավորը ՀԱՏՈՒԿ հրաժարվել է կարծիք հայտնելուց՝ նշելով, որ իրավունք չունի կարծիք հայտնել…
Գժվել ե՞ք…
Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը