29 04 2021

Ես սա չեմ համարում հայրենի իրավապահ համակարգ և ցուցմունք տալուց հրաժարվել եմ․ Գեղամ Մանուկյան



Մի քիչ տարօրինակ է, որովհետև կասկածյալի կարգավիճակով  հրավիրել են հարցաքննության, ասեցին վկա ենք։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ նշելով որ չի համարում իրավապահ համակարգը հայրենի։

«Հասկանում ես՝ այս քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ, ձևի համար պետք է քրեական գործեր հարուցվեն շեֆին դուր գալու համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ