Վարչապետի պաշտոնակատարի վերաբերյալ վեճը չի դադարում: Քանի որ կարծիքները լրիվ հակասում են միմյանց, իսկ իշխանական թևը բացառում է որևէ կառուցողական քննարկում, ապա հարցի իրավական լուծումը գտնվում է Հանրապետության նախագահի լիազորությունների տիրույթում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Նա կարող է, իսկ իմ կարծիքով՝ պարտավոր է, դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 168 հոդվածի 4-րդ կետի և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 75 հոդվածի կարգով՝ պարզելու, թե արդյոք ստեղծված իրավիճակում հրաժարական ներկայացրած վարչապետը կարող է լինել վարչապետի պաշտոնակատար, թե՝ ոչ:
Հ.Գ. Դատելով որոշ թերզարգացածների նյարդային լարումներից, այս հարցին մեր մոտեցումները հիմնավոր են և այն վրիպել է իշխանական «վայ» իրավաբանների աչքից»,- գրել է Աթանեսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը