Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
«Հիշեցնեմ, որ և՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, և՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս Դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։
,ՀՀ Գլխավոր Դատախազություն, պարոն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը»,- գրել է Պողոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը