ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, մեղադրանք է առաջադրվել, միջնորդել են նրան կալանավորել։ «Դատախազության մոտ տեղի ունեցած քաշքշոցի ընթացքում բերման է ենթարվել շուրջ 14 անձ, հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով: Ակնհայտ ապօրինի է, չկա խուլիգաության հանցակազմի նվազագույն տարրերն անգամ: Դրա հաջորդ օրը՝ ջահերի երթից առաջ, բերման են ենթարկել Հայկ Հեքիմյանին այն հիմնավորմամբ, իբր բռնի գործողություն է ձեռարկել ոստիկանի նկատմամբ»,- դատարանի մոտ լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, այստեղ ոչ միայն որևէ հանցագործություն չկա, այլ նշույլ անգամ չկա. «Մինչդեռ տեսնում ենք, որ դատախազությունն ու քննչական մարմինները հետևողականորեն փորձում են Հայկին ազատությունից զրկել: Իրականացրեցին ձերբակալություն, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Պապոյանի կողմից, ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, ազատ արձակվեց, բայց նույն պահից սկսած քննչական մարմիններն ու դատախազությունը, խախտելով բոլոր օրենքները, սկսեցին կալանավորման գործընթաց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը