Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226․2 հոդվածով և մեղադրանքը կայանում է նրանում, որ նա հանրահավաքում արդարացրել է բռնությունը։ Ասեմ, որ անհիմն մեղադրանք է և հերթական քաղաքական հետապնդման դրևսրումներից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրգործին, ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Տեսանյութում հստակ երևում է, որ Արամ Հարությունյանը ոչ թե բռնությունն է արդարացնում, այլ հակառակը նա հորդորում է մեր տխրահռչակ վարչապետին, որ նա գնա հրապարակ և ներողություն խնդրի»,--ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը