15 04 2021

Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․ Արամ Վարդևանյան

Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստորեն Վարդապետյան Աննան արդարադատության իրականացմանը առհասարակ չէր խոչընդոտել՝ քննիչի որոշումները խմբագրելով, բանկային գաղտնիք ստանալով, այլ ուղղակի մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում որպես վարչապետի օգնական, իսկ իշխանության համար այլևս ոչ սրտի ԲԴԽ նախագահ Վարդազարյան Ռուբենին մեղադրանք առաջադրեցին արդարադատությանը խոչընդոտելու համար ։ Ախր քննչական մարմինները հասկացանք նույնիսկ ԲԴԽ հենց սրտի անդամի մոտ նույնիսկ <<կանչվում>> են, բա դատախազությունը սրանից հետո ինչպես է լուրջ դեմքով խոսելու անկախության մասին։

Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն հենց պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ