04 04 2021

80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, ով մահացել է․ Ռուբեն Մելիքյան

80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, ով մահացել է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով՝ 80 տարեկան մարդուն օրը ցերեկով ծեծել են, ինչի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։ Մելիքյանի գրառումը՝ ստորև.

 

«Հենց նոր տեղեկացա մի զարհուրելի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 2 օր առաջ՝ Երևանի Նոր Նորք համայնքում։

Անհայտ (հավանաբար՝ կենցաղային) պատճառներով 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։

 

Հիմնավոր կասկածներ ունեմ ենթադրելու, որ մարդասպանին հաջողվելու է «ջրից չոր դուրս գալ»։ Այդ կասկածս է՛լ ավելի ամրապնդվեց, երբ տեղեկացա, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրօր 120 հոդվածով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (առավելագույն պատիժը՝ 2 ամսով կալանք):

Տեղեկացնում եմ իրավապահի ուսադիրներ կրող ենթադրյալ «արյան վաճառականներին» – եթե ձեզ թվում է, որ կարող եք «անտեր» մարդկանց հետ այդպես վարվել ու մարսել, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. չի՛ ստացվելու։ Անձամբ եմ զբաղվելու այս գործով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ