ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մարտի 22-ին հայտարարել էր Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը