Եթե ՍԴ-ն որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ այդ այնպիսի ակնհայտ ճշմարտություն է, որ բանավոր ընթացակարգով մարդիկ էլ ավելի լավ կպատկերացնեին: Ես բանավորի շրջանակներում այնպիսի պատրաստվում էի այնպիսի մատչելի լեզվով ներկայացնել, որ հանրության մեջ մարդ չմնար, որ պատկերցաներ այս խայտառակ հոդվածը կարող է լինել հակասահմանադրական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: «Այդպես էլ հակափաստարկներ, թե ինչու պետք չէ բանավոր ընթացակարգի անցնել, այդպես էլ չլսեցի, իսկ Արամ Դիլանյանի առաջարկը ընդմիջման գնալու, ինձ համար զարմանալի էր»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը