17 03 2021

Խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման. Միհրան Պողոսյանը՝ դատավորին

Խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման. Միհրան Պողոսյանը՝ դատավորին

Ճնշումներ են գործադրվում Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

 

«Սրանք իշխանություն չեն, սա հանցագործների ոհմակ ա...

Լրատվականներն արդեն գրում են, որ իրավաբանների ու օպերների մի հանցավոր համագործակցություն լծվել է վարչական դատարանի դատավոր պարոն Մհեր Պետրոսյանի ու նրա հարազատների հանդեպ «Հրայր Թովմասյան» օպերացիայի իրականացմանը։

 

Դատելով փաշինյան գիքորի հայտնի երկրպագու «Gagik Soghomonyan»-ի գործով դատարանի նախագահի ու դատավորի պատմուճան հագնող մի քանի ստահակների գործողություններից, քննիչ-Աննա-դատախազ վստահելի կապի առկայությունից, հույս չունեմ, որ սրանց մեթոդները երբևէ փոխվելու են ու էս հանցավոր համաձայնությանը մենակ դատելը քիչ ա լինելու։

Դատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման ու հիշել, որ յուրաքանչյուր դատավոր հենց էսպիսի իրավիճակում է նվաճում ինչպես իր, այնպես էլ ամբողջ համակարգի անկախությունը, իսկ էս դեպքում նժարին ոչ միայն դատական համակարգի անկախությունն է, այլև պետության...», - գրել է փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ