Բացահայտվել է ծանրագույն հանցագործություն, փաստական տվյալներով պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը ուղղակի միջամտություններ է իրականացնում ՀՀ-ում արադարադատության իրականացմանը: Մեր ձեռքի տակ ընկած փաստական տվյալներն ուղիղ ցույց են տալիս, որ պարոն Հայրապետյանին և որդուն վերաբերող քրեական գործով տիկին Աննա Վարդապետյանի կողմից՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է խմբագրվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Սվելի վաղ տարածված տեղեկություններին, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը ցուցումներ է տալիս իրավապահ համակարգին, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին:
«Սրանք մաֆիային բնորոշ դրսևորումներ են»,- ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը