ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից»,- ասաց Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը