Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 24-ին, մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբաններ Հովհաննես Խուդոյանի և Արամ Օրբելյանի բողոքը։
Հիշեցնենք, որ փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։
Փաստաբանները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը) 332-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը), 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) հատկանիշներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը