Արա Սաղաթելյանի կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը:
«Արա Սաղաթելյանին կալանավորեցին երկու ամսով ֆեյք օգտատերի հաշիվը հնարավոր օգտագործելու մեղադրանքով: Չեմ կիրառել այդ բառապաշարը. «խայտառակ» ու նման բաներ (Սաքունցի սիրածն է), բայց հիմա ասեմ.
Սա Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է:
Կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին:
Էն խելոքներին, որ ծիծաղում էին նախորդ գրառմանս տակ (թե բա մարդ ես գտել քաղբանտարկյալ կոչելու) առաջարկում եմ report անել ու պահանջել փակել Սաղաթելյանին վերագրվող ֆեյք օգտատերի հաշիվը: Թե՞ ուղղակի դզում է ձեզ ոչ դուրեկան մարդկանց բանտ գցելը ու սա հարմար պատրվակ է:
Հ.Գ. Հա ու ասեմ ձեզ. սա օպերացիայի առաջին փուլն է: Բուն նպատակը Սաղաթելյանի ու Բեքարյանի համակարգիչների առգրավումն էր: Շատ շուտով կսկսվի իրենց անձնական նամակագրության ու փաստաթղթերի слив-ը»,- գրել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։ Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը