17 02 2021

Փաշինյանի նկատմամբ քրգործ չհարուցելու վերաբերյալ որոշումը պատճառաբանված չի եղել․ փաստաբան



Արդեն իսկ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը պատճառաբանված չի եղել, որովհետև որոշումը պատճառաբանելու համար քննիչն էլ ներկայացրեց նոր հիմնավորումներ նոր պատճառաբանություններ, որը չի կարող լրացնել նախկինում իր տրված որոշումը, այդ իամստով խախտումը առկա է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ փաստաբաններ Հովհանես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը բողոքարկել են ՀՔԾ-ի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը։

Փաստաբանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին հավանաբար բողոքի քննությունը կավարտվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ