16 02 2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը շարունակվում է դռնփակ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը շարունակվում է դռնփակ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը ընթանում է դռնփակ ռեժիմով։ Քննարկում է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը:

Փաստաբանը դատարանին խնդրել էր նիստը դռնփակ անցկացնել, քանի որ մտադիր է միջնորդություն ներկայացնել, իսկ այն վերաբերում է պաշտպանյալի առողջական վիճակին: Միջոնրդության բովանդակությունը հանրությանը հայտնի չէ:

Նախորդ նիստին փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին: Երկու օր մտածելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ